Ամերիաբանկը՝ ՎԶԵԲ-ի և IFC-ի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծող


Երևան, Հայաստան, 2014-02-17 06:11 CET (GLOBE NEWSWIRE) -- 2014թ. փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2008թ.-ի հոկտեմբերի 10-ից, շնորհել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի` ՎԶԵԲ-ի (EBRDB1) և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի` IFC-ի (IFCCB1) պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նույն օրը IFC -ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերը և ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում:

Որպես Շուկա ստեղծող Ամերիաբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը: Հարկ է նշել, որ Ամերիաբանկը հանդիսանում է նաև բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (SASGB1) շուկա ստեղծող:  

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի, ինչպես նաև բորսայի անդամների մասին տեղեկատվությունը զետեղված է բորսայի www.nasdaqomx.am պաշտոնական կայքում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

NASDAQ OMX-ի մասին

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ:

         ԶԼՄ հետ հաղորդակցման պատասխանատու՝
         Եվգենիա Էվոյան, Մարքետինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն
         +374 10 543 321 լր. 115
         eugenia.evoyan@nasdaqomx.am, eugenia.evoyan@nasdaqomx.com